«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունն է՝ համագործակցել, դաշինք կազմել նոր ուժերի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Միասնականությունը, միավորվածությունը շատ կարևոր են։ Մենք հայտարարել ենք, որ մեր դռները բաց են, կարող ենք խոսել բոլորի հետ, ում համար կարևորը երկրում փոփոխություններն են։ Կան շատ ուժեր, որոնք ցանկություն են հայտնել, և որոնց մենք հարգում ենք, տեսնում ենք նրանց անցած ճանապարհը։ Բայց մենք ընտրել ենք ճանապարհ՝ գնալ այն ուժերի հետ, որոնք նոր են։ Մենք կարծում ենք, որ քաղաքական դաշտում պետք է առաջարկ ավելացնել, որպեսզի դաշտը չսահմանափակվի նույն 3-4 անուններով, որոնք 30 տարի շարունակ շրջանառվում են։ Մենք պետք է հասարակությանը նոր մարդկանց ներկայացնենք»:
Ըստ Կարապետյանի՝ մարդիկ, ովքեր միացել են «Ուժեղ Հայաստանին», իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ են։
«Մենք կարծում ենք, որ մարդը պետք է քաղաքական դաշտ մտնի այն ժամանակ, երբ արդեն քաղաքականությունից դուրս արած քայլեր ունի»,-ասել է նա: