00:00:00

Սա տեղի է ունենում, երբ համակարգային ատելությունը մնում են անպատասխան․ԱԳՆ-ն՝ Մարաղայի կոտորածի մասին

19:00, 10 ապրիլ 2026 Քաղաքականություն

Սա համակարգային ատելության արդյունք է։ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Նախարարությունը հիշեցրել է, որ 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղը ենթարկվել է նախապես պլանավորված և դաժան կոտորածի։ «Սա տեղի է ունենում, երբ համակարգային ատելությունն ու մշտական անպատժելիությունը մնում են անպատասխան»,–ասված է ԱԳՆ-ի X-ի էջում։

Ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվել է, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվել է ադրբեջանական ուժերի կողմից։ Հարձակման ժամանակ պատանդ են վերցվել 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է։ Զոհերի և անհետ կորածների հիշատակը հարգելը պահանջում է ավելին, քան պարզապես հարգանքի տուրք. այն պահանջում է իրական հանձնառություն՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը, ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, նախարարությունը չի մոռացել կրկին նշել, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ թշնամանքի հռետորաբանությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր