00:00:00

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ-ից հերքում են

18:33, 10 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԴՕԿ կուսակցության անունից Լևոն Բաղդասարյանը հայաստանյան լրատվադաշտում ստահոդ տեղեկություն էր տարածել իբրև թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և վերոնշյալ կուսակցության միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության մասին, ինչը անմիջապես հերքել էր Դեմիրճյանը։ Այս մասին հայտնում են ՀԺԿ կուսակցությունից։

«Թվում էր՝ այսքանով լուծվում է թյուրիմացությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին ոչ պատշաճ ձևով, կրկնել է երեկվա հրապարակած սուտը ՀԺԿ և ԴՕԿ համագործակցության մասին՝ այս անգամ հավելելով իբր իրեն հայտնի են համագործակցության փաստեր, որոնք կարող է հանրայնացնել, ինչը ակնհայտ  անթաքույց շանտաժի փորձ է:

ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկար է և ոչ պարկեշտ:

Ի գիտություն հանրության, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և նրա նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չեն ունեցել»,- ասված է հաղորդագրությունում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր