ԲՀԿ քաղխորհրդի անդամ Լուիզա Սարգսյանը գրել է.
Երեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը։
Ինձ համար,որպես մարդու,ով կյանքի 25 տարիները նվիրել է դասախոսական աշխատանքին և կրթության ոլորտին,անչափ կարևոր են հենց այս ոլորտին առնչվող ծրագրային դրույթները։
Համոզված եմ,որ "Առաջարկ Հայաստանին" ծրագրի այս կետերն իրականություն դարձնելու դեպքում ուսանողի կյանքը որակապես փոխվելու է, ինչը անմիջականորեն արտացոլվելու է նրա ուսման ընթացքի,որակի և վերջնական արդյունքի վրա։
Ուզում եմ առանձնացնել կրթության ոլորտին վերաբերող մի քանի կետեր.
📎Պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար,
📎Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար,
📎Ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը։