Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։
Նշվում է նաև, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։