00:00:00

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը

10:11, 10 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցի շրջանակում Ֆլորիդայում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը։ 

Այցի ընթացքում դեսպանը կարճատև շփում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ՝ ընդգծելով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի կարևորությունը։
 
Աշխատանքային այցի շրջանակում դեսպանն ունեցել է նաև մի շարք այլ կարճատև հանդիպումներ և շփումներ՝ ուղղված հայ-ամերիկյան կապերի խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։ Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է Մար-ա-Լագոյի դերը՝ որպես երկխոսության և համագործակցության ընդլայնման հարթակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր