00:00:00

Սամվել Կարապետյանի գործը մակագրվել է Վահե Դոլմազյանին

22:34, 09 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, տեղեկությունը  հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

«Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին»,- հայտնել են դատարանից:

Հիշեցնենք՝ Դոլմազյանը քննել է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր