00:00:00

Առանց երեխաների հնարավոր չէ սիրել մարդկությունը. Դիանա Գրիգորյան

03:54, 02 հունիս 2018 Բլոգ

Սցենարիստ, հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում սցենարիստն իր դստեր եւ որդու հետ է: Այս լուսանկարին կից Դիանան շնորհավորել է երեխաների միջազգային օրը: Նա գրել է. «Առանց երեխաների հնարավոր չէ սիրել մարդկությունը: Երեխան Աստծո պարգևն է Մեզ, իսկ մենք էլ պարտավորված ենք միշտ նրանց երեսին երջանկությունից փայլող ժպիտ նկարել: Ցանկությունս մեկն է, որ աշխարհում բոլոր մանուկներն առողջ լինեն և վայելեն կյանքը հրաշք գույների մեջ, իսկ դրա համար նրանք պիտի մշտապես պաշտպանված լինեն և ապրեն խաղաղության, ներդաշնակության, հավասարության և ԲԱՐՈՒ մեջ: Ծնենք բարին, սերմանենք բարին և այդ բարության ծովում թող լսվեն նրանց անհոգ ու երջանիկ կչկչոցները: Շնորհավոր Հունիսի Մեկ…»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր