Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեղադրանքներով այսօր ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
Ըստ լրատվամիջոցների՝ քիչ առաջ Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։