00:00:00

Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է, և սա երբեք չի մոռացվելու․ Արմեն Աշոտյան

21:06, 08 ապրիլ 2026 Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածը կարդալու փոխարեն խորհուրդ է տալիս հիշել նրա դերակատարությունը Հայաստանի և Արցախի համար ճակատագրական ժամանակաշրջանում։

«Զոհրաբ Մնացականյանի մտքի փայլատակումները կարդալու փոխարեն հիշեք, որ նա 44-օրյա պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։

«Հիշեցնեմ, որ նա.

Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։

Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։

Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիևին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները ։

Նրա նմանն է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու պատերազմի ուրվականը։

Նա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։

Նա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես կարգավորման սկզբունք։

Նա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։

Նա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման և մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։

Պետք էր կատարյալ անբարո լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։

Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է։

Եվ սա երբեք չի մոռացվելու»,- գրել է Արմեն Աշոտյանը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր