00:00:00

Իրանը ԱՄՆ-ին կհամարի Իսրայելի ցանկացած հնարավոր հարձակման մասնակից. Իրանի զինված ուժեր

20:01, 08 ապրիլ 2026 Հասարակություն

Թեհրանը ԱՄՆ-ին կհամարի Իրանի դեմ Իսրայելի ցանկացած ագրեսիայի մասնակից, հայտարարել է Իրանի զինված ուժերը։

«Մենք ԱՄՆ-ին կհամարենք Իրանի և նրա շահերի դեմ սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած հարձակման և ագրեսիայի մասնակից, որին մենք վճռականորեն կդիմադրենք», - ասվում է Իրանի պետական հեռուստառադիոընկերության մեջբերած հայտարարության մեջ։

Իրանի զինված ուժերը նաև հայտարարել է, որ չի վստահում ԱՄՆ-ին և Իսրայելին և հետևում է տարածաշրջանում նրանց բոլոր շարժումներին։ Նրանց սխալի դեպքում իրենք ավելի կործանարար հարվածով կպատասխանեն, քան նախկինում։

Բացի դրանից, իրանական բանակը հայտարարել է, որ կշարունակի աջակցել իր դաշնակիցներին Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր