00:00:00

«Անիրատեսական պնդում է, իրանական քաղաքակրթությունը ոչ մի նվաճող չի կարողացել ոչնչացնել». Իրանագետը՝ Թրամփի սպառնալիքների մասին

19:22, 07 ապրիլ 2026 Քաղաքականություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ԱՄՆ նախագահ Թրամփի այսօրվա սպառնալից հայտարարությանն է անդրադարձել՝ ընդգծելով՝ իրանական քաղաքակրթությունը շատ նվաճողներ են փորձել ոչնչացնել, բայց այդպես էլ չեն կարողացել։

«ԱՄՆ  նախագահ Թրամփը սպառնացել է, թե «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր և երբեք չի վերսծնվի»՝ նկատի ունենալով Իրանին հասցվելիք հարվածների մահաբերությունը։

Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։

Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրույթում»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր