00:00:00

Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան

14:13, 07 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը.

Սիրելի մայրեր, կանայք և քույրեր,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

 

Հայ կինն է իր հոգատարությամբ ու հաստատակամությամբ դաստիարակում սերունդներ, որոնք կերտում են մեր երկրի ապագան։ 

Նրա խոսքում է հայրենասիրության առաջին շունչը, նրա օրինակում՝ արժանապատվության ու պատասխանատվության չափանիշը, նրա սիրով է ամրանում մեր հասարակության հիմքը։

 

Այսօր մենք խոնարհվում ենք ձեր առջև։

 

Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր