ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցվածների 26,8%-ը համարում է հանրությանը միավորող առաջնորդ, Սամվել Կարապետյանին՝ 18,1%-ը։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը։
«Հարցվածների 33,9%-ը նշել է լարվածություն և ագրեսիա, 23,6%-ը նշել է անհանգստություն, 22,2%-ը նշել է անտարբերություն, 8,8%` վախ։ Իսկ թե քաղաքական գործիչներից ով կարող է առաջնորդել հասարակության առողջացմանը և միասնությանը, պատասխանել են հետևյալ կերպ․
26,8%-Գագիկ Ծառուկյան
29,2%-Նիկոլ Փաշինյան
18,1%-Սամվել Կարապետյան
7,1%-Ռոբերտ Քոչարյան
4,3%-Սերժ Սարգսյան
2,1%-Լևոն Տեր-Պետրոսյան»։