00:00:00

Մարզերում ևս մանկապարտեզները կդարձնենք անվճար. մայրերին նվիրված ուղերձ և սոցիալական նոր ծրագրեր՝ «Միասնության թևեր»-ից

12:25, 07 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը շնորհավորական ուղերձ է հղել կանանց՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։

«Այսօր, ինչպես և ամեն օր, մենք Ձեզ դիմում ենք մեծ սիրով և երախտագիտությամբ։ Հենց ձեր շնորհիվ է ամրանում յուրաքանչյուր ընտանիք ու տուն, իսկ դա նշանակում է՝ ամբողջ մեր երկիրը։ Մենք միշտ ձեզ պարտական կմնանք։

Այսօր մենք ունենք ընդհանուր երազանք։ Երազանք՝ խաղաղ և երջանիկ կյանքի մասին։ Երկրի մասին՝ առանց պատերազմների, որտեղ կարելի է աշխատել, դաստիարակել երեխաներ, ապագա կառուցել։

Եվ մենք անպայման այն կկառուցենք յուրաքանչյուր հայ մոր, յուրաքանչյուր հայ ընտանիքի համար։

Մայրության աջակցությունը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով։

Մենք գիտենք, թե դուք ինչ դժվարությունների եք բախվում մայրանալուց հետո և «Միասնության թևերի» թիմով ամեն ինչ կանենք մեր ծրագրերն իրականություն դարձնելու, ձեր կյանքն արժանապատիվ դարձելու համար։

Երիտասարդ ընտանիքներին կտրամադրվի բնակարանային աջակցություն՝ մատչելի հիփոթեքի և սոցիալական բնակարանների միջոցով, ինչը կնպաստի ընտանիքում երեխաների ծննդին։ Ավելին՝ բազմազավակ ընտանիքների համար գործելու է հատուկ հարկային համակարգ․ ընտանիքը յուրաքանչյուր երեխայի համար կունենա չհարկվող եկամուտի շեմ։

Մարզերում ևս մանկապարտեզները կդարձնենք անվճար։ Մենք կաջակցենք, որ ամեն բնակավայրում մանկապարտեզների քանակը համապատասխանի նախադպրոցական տարիքի երեխաների թվին և իրական կարիքներին, որպեսզի կինը տարիներով չսպասի մանկապարտեզում երեխայի հերթին։

Մասնավոր գործատուները կօգտվեն մանկապարտեզ կամ նախակրթարան հիմնելու պետական համաֆինանսավորման ծրագրերից՝ իրենց աշխատակիցների ընտանիքներին օգնելու համար և այլն։

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պետությունը մեր մայրերին վերաբերվի հարգանքով և պատասխանատվությամբ, նրանք ունենան անվտանգ ու արժանապատիվ կյանք մեր հայրենիքում։

Շնորհակալություն ձեր մեծ աշխատանքի, հոգատարության, ուժի և հավատքի համար։

Առողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»,-նշված է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր