00:00:00

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար. Նոր մանրամասներ՝ Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցից

20:07, 06 ապրիլ 2026 Հասարակություն

ՆԳՆ-ից պարզաբանում են տարածել Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցի կապակցությամբ. «Այսօր, ժամը 16։56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել, 21-ամյա երիտասարդ է վիրավորվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր