00:00:00

«Նա իր իմաստուն խորհուրդներով և աշխարհասփյուռ հեղինակությամբ սատարել է Արցախի պետականաշինության գործին». Արցախի իշխանությունները ցավակցում են Զորի Բալայանի մահվան կապակցությամբ

18:31, 06 ապրիլ 2026 Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի ցավակցական ուղերձը Զորի Բալայանի մահվան կապակցությամբ.

«Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արցախի հերոս Զորի Բալայանի ընտանիքին, հարազատներին և պայքարի ընկերներին՝ կրած ծանր կորստի համար։

Զորի Բալայանը, որպես մտավորական և հասարակական գործիչ, եղել է արցախյան շարժման ակունքներում։ Իր բեղմնավոր գործունեությամբ միշտ կանգնած է եղել Արցախի ժողովրդի կողքին՝ Արցախի պետության կերտման և զարգացման գործում։ Իր իմաստուն խորհուրդներով և աշխարհասփյուռ հեղինակությամբ սատարել է պետականաշինության գործին:

Սիրելի Զորի Հայկի,

Ձեր ընտրած կյանքի ուղին յուրաքանչյուր արցախցու համար ընդօրինակելի է։ Ուժ և կորով ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են Արցախի ազատագրության պայքարի խորհրդին, որի ակունքների կուռ արմատներից մեկը՝ հանձինս Զորի Բալայանի, կորցրեցինք բոլորս»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր