00:00:00

Ղազախստանը հայկական երկաթուղիների համար ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ բանակցություններ չի վարում

16:09, 06 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների համար ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ, «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերությունից և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից։

««Ղազախստանի երկաթուղիներ» ընկերությունը որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել Ղազախստանի կողմից հայկական երկաթուղիները կառավարելու ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ», - նշել են ընկերությունից։

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից ևս հայտարարել են, որ «Ղազախստանի կողմից հայկական երկաթուղիների համար ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ բանակցություններ ներկայումս չեն ընթանում»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը չի առարկի Ղազախստանի կողմից հայկական երկաթուղիների համար ռուսական կոնցեսիայի ձեռքբերմանը, եթե լինի Ռուսաստանի համաձայնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր