Ապրիլի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել։
Պատարագը մատուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։
Սուրբ և Անմահ Պատարագին ներկա է եղել նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
.jpg)