00:00:00

ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին և քրդերին․ Թրամփ

20:00, 05 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հաղորդավար Տրեյ Ինգստին տված հարցազրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ն զենք է ուղարկել «ցուցարարներին», որոնք փորձում էին տապալել Իրանի իշխանությունը՝ անկարգություններ հրահրելու միջոցով:

Զրույցի մասին հայտնել է հենց հաղորդավարը:

«Նախագահն ինձ ասաց, որ ԱՄՆ-ն զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին: «Զենք ենք ուղարկել ցուցարարներին, նրանցից շատերին»»,- մեջբերել է Ինգստը՝ նկատի ունենալով իրաքյան քրդերին:

Ըստ հաղորդավարի, ԱՄՆ նախագահը պատմել է նաև իրաքյան քրդերին զենք փոխանցելու մասին:

«Կարծում եմ՝ քրդերը վերցրել են զենքը»,- մեջբերել է նա Թրամփին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր