00:00:00

Թրամփը դիմել է Իրանին՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը և հիշատակելով Ալլահին

18:02, 05 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայհոյանքներով է դիմել Իրանին՝ հերթական անգամ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։

«Երեքշաբթի Իրանում միաժամանակ լինելու է Էլեկտրակայանների օր և Կամուրջների օր։ Նման բան չի լինի!!! Բացեք այդ անիծյալ նեղուցը, խելագար ստահակներ, թե չէ դժոխքում կապրեք. ՊԱՐԶԱՊԵՍ ՆԱՅԵՔ։ Փառք Ալլահին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Թրամփը պահանջել էր բացել Հորմուզի նեղուցը՝ սպառնալով «դժոխքով», եթե 48 ժամվա ընթացքում ջրային ուղին չբացվի։

Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, խոստացել է թշնամիների առջև բացել «դժոխքի դարպասները» տարածաշրջանում՝ իրավիճակի է՛լ ավելի սրման դեպքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր