ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրոմ է․
«Հիսուսի Հարության սրբագույն տոնը միավորում է բոլորիս։
Այսօր Զորի Բալայանը նույնպես միավորեց հայ ազգի աշխարհասփյուռ զավակներին. հրաժեշտ տալով երկրային կյանքին հենց այսօր՝ նա կարծես ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մահից հետո կա՛ Հարություն, և ուրեմն, նույնիսկ ծանրագույն պարտությունից հետո կարո՛ղ է լինել հաղթանակ։
Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ, ով կանգնեց ազատագրական պայքարի ակունքներում և իր հավատի, կամքի բացառիկ ուժով իր շուրջն էր համախմբում բոլորին։ Նրան «Կամիսար» էին անվանում, իսկ ես բացում էի այդ կոչման խորհուրդը՝ «Կա մի սար», որի բարձունքին դեռ հասնել է պետք։
Խորապես ցավում եմ իմ մարտական, գաղափարական լավագույն ընկերոջ, մեծանուն հայի մահվան կապակցությամբ։
Եվ զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին։»։