00:00:00

Պետական դավաճանություն գործածներին ներում-բեկում չկա. Նարեկ Կարապետյան

23:20, 04 ապրիլ 2026 Քաղաքականություն

Պատերազմի մասին քննությունը պետք է արդարացի լինի, պետական դավաճանություն գործածներին ներում-բեկում չկա։ Արագածոտնում բնակիչների հետ հանդիպմանն ասել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

 

Նրա խոսքերով՝ Հայաստանն ունի երկու խնդիր՝ աղքատությունն ու անվտանգությունը։

 

«Հայաստանը պետք է ունենա մի ղեկավար, ով հասկանում է՝ ինչպես երկիրը զրոյից հետ բերել և բարձրացնել։ Պատերազմը ցույց տվեց՝ միայն ուժեղ տնտեսությունը կարող է ապահովել պաշտպանունակությունն ու կանխել արտագաղթը։ Մենք չպետք է գնանք մարդկանց հետևից միայն այն պատճառով, որ նրանք ՔՊ-ական են եղել, ինչպես իրենք են հիմա անում։ Սակայն կա մի նախապայման. ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում՝ ներում չունեն։ Նրանք պետք է պատժվեն»,- ասել է Կարապետյանը։

 

 

 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր