00:00:00

Շնամարտի տեսանյութից հետո երեք անձ ձերբակալվել է. ՆԳՆ

23:09, 04 ապրիլ 2026 Քաղաքականություն

 

 

Սպիտակի բաժնի ծառայողները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 8 շուն: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՆԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից տարածված տեսանյութը՝ նշելով. «Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանը արձագանքել»:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են մի խումբ անձինք շնամարտի մասնակցում։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր