00:00:00

ԲԵՎԵՌԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ՇԱՐԺՄԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅԱՆԸ

22:03, 04 ապրիլ 2026 Քաղաքականություն

 
Օրեր առաջ «Բոլորին դեմ եմ» արդեն գրանցված կազմակերպության ներկայացուցիչների նախաձեռնությամբ հանդիպում ենք ունեցել: Նրանք հրավիրում էին մեզ, որպեսզի մենք ևս աջակցենք իրենց նպատակներին։ Այդ ժամանակ մենք դեռ որոշման փուլում էինք և ասացինք՝ երբ կողմնորոշվենք, այդ ժամանակ ավելի հստակ կշարունակենք մեր երկխոսությունը։
Այժմ մենք արդեն որոշել ենք, որ մասնակցում ենք։ Օգտվելով առիթից, քանի որ խոսում ենք երիտասարդների հետ, ուզում եմ նշել, որ այդտեղ համախմբված մարդկանց մեջ գերիշխում է երիտասարդությունը, ինչը շատ ուրախալի է։ Սակայն մեր կարծիքով՝ այս օրերին «բոլորին դեմ եմ» գաղափարը չի օգնելու, որպեսզի որքան հնարավոր է շուտ ազատվենք այս իշխանություններից։ Ապագայում կարող են լինել ներքաղաքական դասական պայքարի ժամանակներ, և գուցե այդպիսի դիրքավորումներն այն ժամանակ պետք լինեն։
Ես դիմում եմ այդ երիտասարդությանը. նրանք պետք է հասկանան, որ իրենց էներգիան, որն այսօր փորձում են ներդնել քաղաքականության մեջ, պետք է ուղղվի ճիշտ ճանապարհով։ Որքան հիշում եմ նրանց ծրագիրը, նպատակը հետևյալն է. Ընտրական օրենսգրքի մի կարևոր, բայց փոքր փոփոխության միջոցով ուժերի հարաբերակցության շրջանակում ճիշտ խաղալով՝ Ազգային ժողովում պարտադրել այդ փոփոխության իրականացումը։
Բայց, սիրելի՛ երիտասարդներ, այսօր այնքան խորն է մեր երկրի վիճակը և այնքան մեծ է ճգնաժամը, որ մենք ընտրական օրենսգրքի նման փոքր փոփոխություններով չենք կարողանալու այս ճգնաժամի դեմն առնել։ Այս իրավիճակից դուրս գալու համար շատ ավելի վիրահատական ու ծրագրային մոտեցումներ են պետք։
Ուստի, առիթից օգտվելով, ես կոչ եմ անում բոլորին՝ այդ կազմակերպության մեջ համախմբված երիտասարդությանը, որ փորձենք Բևեռի հետ, մեր ազգային գաղափարների շուրջ համագործակցության եզրեր գտնել առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում։ Փորձենք գործել վերկուսակցական տրամաբանությամբ՝ որպես գլխավոր նպատակ դնելով մեկ խնդիր. ինչպե՞ս անել, որ վերջապես այս առիթը՝ հունիսի 7-ի ընտրությունների այս փուլը, օգտագործենք ներկայիս իշխանություններից ազատվելու համար:
Ժիրայր Սեֆիլյան
ԱԺԲ խորհրդի անդամ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր