00:00:00

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

15:04, 04 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։

«Քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։

Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Ինչպես ազատությունից զրկված անձանց հարազատների, այնպես էլ քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների տեսանկյունից կարևոր է քրդակատարողական հիմնարկներ տանող ճանապարհների բարվոք վիճակն ու հանրային տրանսպորտի հասանելիությունը: Այս առումով առկա են խնդիրներ, որոնց իրավասու մարմինները պետք է ցուցաբերեն պատշաճ ուշադրություն:

Քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր