00:00:00

Հայաստանը չպետք է լինի ո՛չ հաճախորդ պետություն, ո՛չ մակաբույծ պետություն, ո՛չ էթնոգրաֆիկ թանգարան. Սերժ Սարգսյան

13:45, 04 ապրիլ 2026 Քաղաքականություն

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, որքան էլ նենգորեն մեզ մոլորեցնեն, թե դա միջանցք չէ, ՀՀԿ 18-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամ հարևանների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում»,- ասաց նախագահը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն իր անհանգստությունը հայտնել է TRIPP-ի մասով, իսկ վերջնական եզրահանգման կգան դրա էությունը, բաղադրիչները, իրականացման միջոցներն ու մեխանիզմները լիովին բացահայտելուց հետո։

«Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է ընթանան ոչ թե թուլության, այլ՝ ազգային միասնության  ներուժի դիրքերից։ Հայաստանը չպետք է լինի ո՛չ հաճախորդ պետություն, ո՛չ մակաբույծ պետություն, ո՛չ էթնոգրաֆիկ թանգարան»,- ընդգծեց Հայաստանի 3-րդ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր