Ապրիլյան պատերազմի արդյունքները մեր բանակի ուժի ու դիվանագիտական արդյունավետ աշխատանքի, համազգային կամքի ու միասնականության վկայություն են, ՀՀԿ 18-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի խոսքով՝ հակառակորդի նպատակները ձախողվեցին, որովհետև նա չկարողացավ ոչ միայն կոտրել մեր պաշտպանական առաջնագիծը, այլև՝ մեր միասնականությունը, հավատն ու արժանապատվությունը։
Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարիչները շարունակեցին զազրելի շահարկումներն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ստեղծեցին քննիչ հանձնաժողով ու ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն ու զազրախոսություն։
«Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը ու մեր միասնությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հայաստանի 3-րդ նախագահն ընդգծեց՝ 2020 թվականի պատերազմը, ցավոք, լայնամասշտաբ էր, աղետալի հետևանքներ ուներ ու չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր, ինչ է թե իրեն դավաճան չասեն։