00:00:00

Անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

11:29, 04 ապրիլ 2026 Քաղաքականություն

Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում հանդիպումները իսկապես սպասված էին. ջերմ ընդունելություն, անկեղծ խոսակցություն և իրական խնդիրների բարձրաձայնում, գրում է Գագիկ Ծառուկյանը։

 

«Մարդիկ խոսում էին իրենց առօրյա դժվարությունների, առաջարկների և սպասելիքների մասին։

 

Լսեցինք իրար, քննարկեցինք և փորձեցինք միասին հասկանալ՝ ինչն է հնարավոր փոխել և ինչպես։

 

Ինձ համար նման հանդիպումները ամենակարևորն են․ այստեղ տեսնում եմ իրական պատկերը, լսում մարդկանց ձայնը և փորձում առաջարկել գործնական լուծումներ, ոչ թե պարզապես խոսքեր։

 

Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն։

 

Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ․ անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են»,- նշել է Ծառուկյանը։

Տեսանյութ ` այստեղ

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր