00:00:00

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

22:05, 03 ապրիլ 2026 Քաղաքականություն

Մինչ իրավապահները կանգնեցնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով ավտոբուսները, կամ  աշխատավարձը ներկայացնում որպես ընտրակաշառք,  ՔՊ-ն իր քարոզչության համար ծառայեցնում է իշխանության լծակները, արտոնությունները, գրում է «Փաստինֆո»-ն։

Խոսքը միայն խոցելի խմբերի թոշակների և նպաստների ավելացման մասին չէ, որն ակնհայտ ընտրակաշառք էր՝ պետական բարձր մակարդակով, այլ  քարոզչական ավտոբուսին տրված արտոնությունների։  ՔՊ-ական «սրտիկներով»  ավտոբուսները, որոնց համար ճանապարհ են բացում պարեկները, ոչ միայն ազատ երթևեկում են, այլև  շարված են Հանրապետության Հրապարակում,որտեղ թույլատրվում է միայն կառավարական մեքենաների կայանումը։

Ըստ էության՝ սա վարչական ռեսուրսի կիրառման տիպիկ օրինակ է, քանզի Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունները, օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից, առավելություն են ստանում։ 

Պարզաբանենք՝ վարչական ռեսուրսը քաղաքական պաշտոնյաների և հանրային այլ ծառայողների տնօրինության տակ գտնվող իրավական, մարդկային, ֆինանսական, նյութական և ոչ նյութական միջոցներն են։ Ընտրություններին դրանց օգտագործումը հօգուտ որևէ քաղաքական ուժի, բերում է անհավասար պայմաններ։ Սա առնվազն հիմք է՝ վարչական պատասխանատվության։ 

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40,8-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է տուգանք՝ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար։

Արդյոք որևէ այլ քաղաքական ուժի կթույլատրվի՞ իրենց քարոզչական մեքենաների կայանումը կառավարության հենց մուտքի մոտ. իհարկե, ոչ, սա միայն ու միայն ՔՊ-ի մենաշնորհն է, իսկ որտե՞ղ են իրավասու մարմինները, չկան, որովհետև նրանց գործունեության արտոնումը ևս ՔՊ-ի մենաշնորհն է։ Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության ուզուրպացիա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր