ԱՄՆ Կոնգրեսի 52 դեմոկրատ օրենսդիրներից բաղկացած խումբը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որով կոչ է արել անհապաղ դադարեցնել Կուբայի տնտեսական շրջափակումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք գրում ենք Ձեզ (Թրամփին– խմբ.)՝ Կուբայում հումանիտար աղետալի ճգնաժամի վերաբերյալ խորը անհանգստությամբ, ճգնաժամ, որը Ձեր վարչակազմն ակտիվորեն խորացնում է՝ ընդլայնելով ավելի քան վեց տասնամյակ ձախողված քաղաքականությունը: Կոչ ենք անում Ձեզ ընտրել դիվանագիտությունը, այլ ոչ թե ճնշման ձախողված մարտավարությունը»,-ասված է նամակում:
Օրենսդիրների փաստաթղթում նաև նշվում է, որ Կուբայի ռեժիմը տապալելու համար ԱՄՆ Զինված ուժերի անօրինական օգտագործման ցանկացած փորձ կարող է ամերիկացի հարկատուների համար միլիարդավոր դոլարներ արժենալ, ընդ որում՝ չփոխելով կղզու քաղաքական իրավիճակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 29-ին հրամանագիր էր ստորագրել, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք Կուբային նավթ են մատակարարում, նաև արտակարգ դրություն է սահմանել ԱՄՆ ազգայինանվտանգության համար «կուբայականսպառնալիքի»կապակցությամբ: Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ էներգետիկ շրջափակման միջոցով Միացյալ Նահանգները ձգտում է խեղդել իրենց տնտեսությունը և անտանելի դարձնել բնակչության կենսապայմանները: