00:00:00

Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը

19:54, 03 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԱԳՆ-ից հայտնում են.

«Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերն ընդգծել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը։

Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերի` ներառյալ տնտեսական համագործակցության, էներգետիկայի, կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր