00:00:00

Կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳԱԶ»-ին պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը

17:30, 03 ապրիլ 2026 Հասարակություն

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ) «ԱՊԱՐԱՆ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 1/1) հայտնաբերվել են խախտումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր