00:00:00

18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում

17:08, 03 ապրիլ 2026 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի պատճառով կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում, այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։

Մարտի 30-ին քննիչները խուզարկություն իրականացրեցին տղաների բնակարանում։ Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։

18-ամյա Դավիթը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության հետ, պաշտպանության կողմը պնդում է, որ տղան պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դպրոցականն ուշագնաց է եղել «Արմավիր» ՔԿՀ չհասած, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր