00:00:00

Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը

16:57, 03 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման օրվանից (2018թ) երբևէ չի գործել Կառավարության շենքում։ Հիմնադրամը 2020 թվականի սկզբից իր գործունեությունն իրականացնում է Տերյան 1/1 հասցեում, իսկ մինչ այդ գործել է տարբեր հասցեներում վարձակալվող տարածքներում, հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա իրեն Կառավարությունում տրամադրված աշխատասենյակը հանձնել է 2026 թվականի փետրվարի 25-ին։

Խնդրում ենք Oragir news-ին զերծ մնալ անհիմն ենթադրություններից և առաջնորդվել բացառապես ճշգրիտ ու ստուգված տեղեկատվությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր