00:00:00

Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են

22:48, 02 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Հայաստան» խմբակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Թադևոս Ավետիսյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք՝ Թադևոս Ավետիսյանը մարտի 26-ին ընտրվել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նույն օրը Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր