00:00:00

Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին

20:08, 02 ապրիլ 2026 Հասարակություն

 

 

Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։ ՇՄՆ խոսնակ Անի Հակոբյանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և չմոտենալ կենդանիներին:
 
«Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուները հանդիսանում են վայրի կենդանիներ, որոնց վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի, հատկապես մարդու ներկայությամբ կամ աղմուկի պայմաններում։
 
Նրանց բնակավայրերին մոտենալը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական գործոններով, այդ թվում՝ եղանակային փոփոխություններով, սննդային ռեսուրսների սակավությամբ կամ կենսամիջավայրի որոշակի փոփոխություններով։
 
Կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները։
 
Խնդրում ենք՝ չմոտենալ կենդանիներին և պահպանել անվտանգ հեռավորություն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր