ՀԱՊԿ-ի մասով մենք բարձրաձայն էլ խոսել ենք։ Մեխանիզմները չաշխատեցին և իրավիճակը հանգեց նրան, ինչ ունենք։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Չենք մասնակցում, որովհետև մեր ժողովրդին ցայսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին»,- ասել է նա։