Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն ՌԴ անձնագիր, գիտեմ՝ գտնվում են անազատության մեջ։ Այս մասին Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ՀՀ-ում միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ «Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բավառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»,- ասել է Փաշինյանը։