00:00:00

Կալանավորվեց մի լուսավոր պատանի, որը եկեղեցում աղոթում էր, և որին փորձել էին խանգարել աղոթել

17:12, 01 ապրիլ 2026 Քաղաքականություն

18-ամյա Դավիթ Մինասյանն այսօր կալանավորվեց երկու ամիս ժամկետով։

«Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը նշում է՝ կալանավորվեց մի լուսավոր պատանի, որը եկեղեցում աղոթում էր, և որին փորձել էին խանգարել աղոթել։

«Իրականում, սա ոչ թե արդարադատության դրսևորում է, այլ՝ իշխանության վախերի արտահայտություն։

Այո՛, միշտ լինելու են հայրենասեր մարդիկ, որոնք այս իշխանությանը հիշեցնելու են հայրենիքի հանդեպ գործված դավաճանությունը։

Իսկ գրանտներով «արժեքներ» պաշտպանողներին՝ վայելեք ձեր լռությունը։ Դա էլ ունի ժամկետ»,- նշել է Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր