18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթեր ներկայացնի։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողներին ասաց, որ բժիշկներին ասել են 3 րոպե սպասեք՝ մայրը բժշկական փաստաթղթերը բերի, չեն սպասել։
«Իրենց հետազոտությունն ավարտվեց ընդամենը հարցնելով, թե «ո՞նց ես, տղա՛ ջան», մի հատ էլ սոնոգրաֆիա արեցին»,- նշեց Էլբակյանը։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ ասաց, որ ՔԿՀ-ում չեն կարողացել Դավիթին առաջին բուժօգնություն տրամադրել ու հիմա չեն հասկանում, թե ինչպես են հետագայում օգնելու տղային, քանի որ նա ունի ալերգիա։
Դավիթ Մինասյանը երեկվանից սնունդ չի ընդունել։
Նշենք, որ Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։