00:00:00

Հայաստանը խանություն է. Դավիթ Մինասյանը հասուն կյանք է մուտք գործում շատ ծանր, բայց պատվաբեր ձևով. Տիգրան Աթանեսյան

14:11, 01 ապրիլ 2026 Քաղաքականություն

18 տարեկան երեխայի կալանավորումը չի կարող չառաջացնել մարդկանց վրդովմունքը և բացասաբար չանդրադառնալ իշխող ուժի վարկանիշի վրա, այս մասին գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ կալանավորում չպետք է լիներ, սեփական ստոր անձի վախկոտությունը կթեթևացվեր, օրինակ, տնային կալանքով և վաղը բոլորը կմոռանային այդ գործի մասին: Կալանքի կիրառումը վկայում է այլ բաների մասին` նախընտրական քարոզարշավին հնարավորինս բացառելու նման երևույթները իշխանական խմբակի հանդեպ և, ինչն ավելի կարևոր է, հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի իրական ընտրություն Հայաստանում չի կարող լինել ու երբեք չի լինելու: Դրան կա պարզ բացատրություն` Հայաստանը հանրապետություն չէ, երբեք այդպիսին չի եղել և մոտակա տասնամյակներում չի լինելու:

Հայաստանը խանություն է` պետության և հասարակության բոլոր իր շերտերով և բջիջներով: Հակառակը պնդելը ինքնախաբեություն է կամ խաբեություն: Խանություններում իշխանությունը փոխվում է այլ եղանակով և այլ մեթոդներով:

Հ.Գ. Դավիթ Մինասյանը հասուն կյանք է մուտք գործում շատ ծանր, բայց պատվաբեր ձևով: Ուժ և համբերություն եմ մաղթում նրան և նրա ընտանիքին: Աստծո օրհնությունը այդ դեպքում չի ուշանա»,- նշել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր