«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«18-ամյա Դավիթը նիկոլի անողոք վրեժխնդրության, դաժան, ցուցադրական ու հրապարակային բեմադրված պատժից գործողության հերթական երիտասարդը դարձավ:
Դավիթը զոհ է այնպես, ինչպես Լիդիան Մանթաշյան, Ժորան Ավետիսյան, Տաթևը Վիրաբյան, Սամվելը Վարդանյան ու շատ ուրիշներ, ում անունները ձեզ անգամ ծանոթ չեն:
Հարգելի խնամակալներ, հարգելի իրավապաշտպաններ ու հարգելի փաստաբաններ,
եթե դուք նիկոլի ասած վնգստացող դատավորներից պատվարժան քայլ կամ արդարադարտություն եք սպասում,
եթե նիկոլին բաց նամակ գրելով մարդասիրություն, խղճահարություն ու բարոյականություն եք սպասում` ցավում եմ անասելի ու աննկարագրելի: Որովհետև ամեն անգամ, էլ ավելի մեծ խանդավառությամբ է ստորացնելու, ցավացնելու ու նվաստացնելու բոլորիս:
Դավաճան նիկոլը քաղաքականության մասին չէ, որ ջանում եք չքաղաքականացնել:
Իշխանազավթ նիկոլը պետական պաշտոնյա չէ, որ ջանում եք եկեղեցում տեղի ունեցածի անունը դնել թյուրիմացություն:
Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից, որ ջանում եք խուսափել:
Եվ վերջում Դավիթին ու մնացած բոլոր հայ երիտասարդներին նիկոլի ճիրաներրից փրկելու միակ ճանապարհը նիկոլին վռնդելն է, առանց ԲԱՅՑերի ու առանց ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆների:
Իմիջայլոց վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ կատարվող ամեն ինչ ոչ թե մոտենում է ձեզ, այլ արդեն մտել է յուրաքանչյուրիդ տուն: Անիմաստ է անկարողության ու գործողության բացակայության անունը դնել լավատեսություն կամ հույս, որն ամբողջությամբ չհիմնավորված է»,- գրել է նա: