00:00:00

Փաշինյանին հրավիրել են մայիսի վերջին Մոսկվայում կայանալիք «Садовое кольцо» հեծանվավազքին

11:56, 01 ապրիլ 2026 Քաղաքականություն

Cyclingrace հեծանվավազքի կազմակերպիչները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ուրախ կլինեն հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Садовое кольцо» հեծանվավազքին, որը տեղի կունենա Մոսկվայում մայիսի վերջին։

«Մենք մեծ սիրով կհրավիրեինք վարչապետին մայիսի վերջին վերադառնալ Մոսկվա և մասնակցել մեր գլխավոր միջոցառմանը՝ «Садовое кольцо» հեծանվավազքին, որը միջազգային կարգավիճակ ունի», - նշել են կազմակերպիչները։

Ընկերությունում նշել են, որ մրցավազքին մասնակցելու համար Մոսկվա կժամանեն բազմաթիվ հեծանվորդներ արտասահմանից։ Մրցավազքը երկար և հարուստ պատմություն ունի. այն չի չեղարկվել նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին բանակցություններ կվարի Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։

Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետը հեծանվով շրջել է Մոսկվայի կենտրոնով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր