00:00:00

Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը՝ սպառնալով 190 երեխաներին հանել հաստատությունից

11:13, 01 ապրիլ 2026 Հասարակություն

«Մեր հաստատություննում 1.5 տարվա ընթացքում, ինչ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավել աշխատողներ «ինքնակամ» դիմում են ներկայացնում և հերթով հեռացվում են։ Մանկապարտեզի տնօրենը դասիարակներին, այսպես ասած, փակուղու մեջ է դնում»,-թիվ 94 մանկապարտեզի դիմաց կազմակերպած  բողոքի ակցիայի ժամանակ ասաց ծնողներից մեկը՝ պահանջելով տնօրենի՝ Փառանձեմ Միրիբյանի հեռացումը։ 

Նրա խոսքով, դաստիրակները «վախերի» պատճառով «ինքնակամ» հեռանում են։

«Այս անգամ իրավիճակն ավելի մասշտաբային է և աշխատանքից ազատված դաստիարակները 1-2-ը չեն։ Նրանք փաստի առաջ ենք կանգնած, որովհետև գիտեն, որ այլ տարբերակ չունեն, հերթական զոհն են տվյալ տնօրենի, ստիպված դիմում են ներկայացնում, քանի որ տվյալ միջավայրում, անառողջ մթնոլորտում չեն կարող աշխատել։ Մենք ներսի խոհանոցին տեղյակ չենք, բայց դրսից տեսնում ենք, որ ինչ-որ մի բան կատարվում է։ Շատ բաներից տեղյակ չենք, այն պարզելու համար պետք է հետաքննություն կատարվի»,- ասաց ծնողը։

Նա հայտնեց, որ աշխատանքից հեռացված դաստիարակները դիմել են վարչական շրջանի պատասխանատուներին, բայց հարցին լուծում չեն տվել, և հանգիստ մեկ օրվա մեջ կազմակերպել են հեռացումները։

 «Դաստիրակները չեն խոսում, իրենց վերադասին պահում են, բայց մենք այսպես չենք թողնելու. մեր երեխաների և դաստիրակների շահերը պաշտպանելու ենք»,- ասաց նա։

Ծնողները հայտնում են, որ մանկապարտեզի դռները 2 ամիս փակ են եղել, 35 երեխայի հերթով, զանգով դաստիարակները իջեցրել-բարձրացրել են, տնօրենն անվայել բառերով վիրավորել է դաստիարակներին։

«Դրանք անվայել բառեր են՝ որպեսզի հնչեցնեմ, եթերային չեն»,-հայտնեց ծնողը։

Ծնողները պահանջում են, որ դաստիարակները վերադառնան, բայց վերջիններս նման անառողջ միջավայր չեն ցանկանում վերադառնալ։

«Խնդրի միակ լուծումը, որպեսզի մենք նույնպես մնանք այս մանկապարտեզում՝ տնօրենի հեռացումն է։ Եթե տնօրենը դիմումը չգրի, մենք 190 ծնողով դիմում ենք գրելու, մեր երեխաներին ինքնակամ հեռացնելու ենք մանկապարտեզից, ավելի լավ է մեր աշխատավայրում խնդիր լինի, բայց մեր երեխաները մնան ապահով ձեռքերում, քան այս վտանգի տակ լինեն»,- հյատնեց ծնողը՝ շեշտելով որ ազատված դաստիարակների փոխարեն տնօրենն իր բարեկամներին է աշխատանքի ընդունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր