00:00:00

Թույլ և վախկոտ ղեկավարի պահվածք է Փաշինյան. Հովսեփյանն արձագանքել է Աննա Հակոբյանի ակտիվությանը

23:00, 31 մարտ 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանն անդրադարձել է  լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախկին կողակից Աննա Հակոբյանի գրառմանը առ այն, թե նրան չի տեսել 2020թ. պատերազմի ժամանակ։

 «Թույլ և վախկոտ ղեկավարի պահվածք է Փաշինյան: Ամոթ է: Դուք դեռ իրավունք պետք է ունենաք Արթուր Ավանեսյանի անունը տալու միայն հարցադրումներ անելու համար։ Արթուր Ավանեսյանը իր ամբողջ կյանքն է նվիրել հայոց բանակին: Հարցրեք նրա բոլոր զինվորներից, հարցրեք նրա զինակից ընկերներից»:

Նա հավելել է. «Մենք պատասխանելու բան չունեն, միայն կասեմ, որ ձեր բերած ժամանակավոր խաղաղությունը շուտով կանցնի, և լինելու է ուժեղ և մշտական խաղաղություն՝ Սամվել Կարապետյանի և Արթուր Ավանեսյանի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր