Մամուլը բազմիցս գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա ընտանիքի հետ կապվող բիզնեսների մասին։ Հրապարակումների համաձայն՝ նախարարի ընտանիքի հետ կապվող ընկերություններից մեկը՝ «Արֆարմացիան», զբաղվում է դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարմամբ։ Ընկերությունը պայմանագրեր է կնքել առողջապահության նախարարություն հետ։ Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում այդ պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցել է 83 միլիոն դրամը։
Մամուլը գրել է նախարարի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի գործունեությանը։ Նա բրենդի զարգացման մասնագետ, եւ կապվում է մի շարք բիզնես նախագծերի հետ։
Մասնավորապես, ըստ հրապարակված տվյալների, Ստեփան Ավանեսյանը 2017 թվականին հիմնադրել է «Իբարի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է բրենդերի մշակմամբ և զարգացման ծառայություններով։ Նշվում է, որ ներկայումս նա ունի ընկերության բաժնեմաս։
Հրապարակումների համաձայն՝ 2022 թվականին կառավարությունը «Իբարի» ՍՊԸ-ին տրամադրել է մաքսային արտոնություն՝ շուրջ 53.4 միլիոն դրամի չափով՝ տեխնիկական սարքավորումների և դրանց բաղադրիչների ներմուծման նպատակով։
Բացի այդ, նույն աղբյուրների համաձայն, վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը պետությունից ստացել է չորս դրամաշնորհ՝ ընդհանուր շուրջ 25 միլիոն 950 հազար դրամի չափով։