00:00:00

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու․ Հրաչուհի Միրզոյան

17:30, 31 մարտ 2026 Քաղաքականություն

Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ, Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը հայտնում է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատը չի վերցնելու։

«Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման համար։

Պահպանում եմ սկզբունքային մոտեցումներս, շարունակում եմ աշխատել նոր, այդ թվում մերձ քաղաքական նախագծեր/գործիքներ ներկայացնելու ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր