Եթե անվտանգային երաշխիքներ չկան, չկա դիվերսիֆիկացիա, այդ ամենը միայն շոու է, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Իրական դիվերսիֆիկացիան գիտե՞ք որն է, երբ կարողանանք այնքան առևտրաշրջանառություն ունենալ Եվրոպայի հետ, ինչքան ունենք ավանդական դաշնակիցների հետ: Իրական դիվերսիֆիկացիան երաշխավորություն ունենալն է: Իրական դիվերսիֆիկացիան ձեռք սեղմելը, նկարվելը չէ։ Չպետք է ոչ մի դուռ բաց թողնել։ Պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որից հետո կգա ՀՀ ինքնիշխանության մակարդակի բարձրացումը»,- հայտարարել է նա: