00:00:00

«Ուժեղ Հայաստան»-ը դաշինք է կազմել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր դարաշրջան» կուսակցության հետ

13:17, 31 մարտ 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության և «Նոր դարաշրջան» կուսակցության հետ։ Դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ որոշում են կայացրել նոր քաղաքական ուժերի հետ կազմել դաշինք, հրավիրել նոր ուժերի քանի որ նոր ուժերը կստեղծեն նոր քաղաքական համակարգ Հայաստանում, որը կփոխի մեր երկրի զարգացման ուղին։

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։   

Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։

 

Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։

 

Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր